Ժամանակակից դեռահասների մինչեւ 20 տոկոսն Է ամեն օր գիրք, թերթ կամ ամսագիր կարդում, բայց ընդսմին նրանց ավելի քան 80 տոկոսը մշտապես նստած են սոցիալական ցանցերում: Այդ մասին գրում են գիտնականները, որոնք հոդված են հրապարակել PPMC հանդեսում: «Նախորդ սերունդների համեմատությամբ 2010-ական թվականների դեռահասներն ավելի շատ ժամանակ են անցկացնում ցանցում եւ ավելի քիչ են գիրք կարդում եւ հեռուստացույց դիտում:
Գաջեթներով շփումը փոխարինել Է ընթերցանության եւ հեռուստաԷկրանին ֆիլմեր դիտելու ուրախությանը»,-հայտարարել Է Ջին Թվենգեն՝ Սան Դիեգոյի համալսարանից (ԱՄՆ): Ներկայում թվային աշխարհը դեռահասներից ու ավագներից եւ միջին տարիքային կատեգորիաներից մոտավորապես կրկնակի ավելի շատ ժամանակ Է «կլանում» եւ փաստորեն խլում նրանց ամբողջ ազատ ժամանակը: Ինտերնետի այսօրինակ Էքսպանսիան երեխաների կյանքում, գիտնականների խոսքով, հնարավոր Է դարձել այն բանի պատճառով, որ դեռահասները գրեթե լիովին դադարել են գրքեր, թերթեր ու ամսագրեր կարդալ:
Գրքերից հրաժարվելը, ինչպես նշում Է Թվենգեն, բացասաբար Է ազդում դեռահասների առաջադիմության վրա քոլեջներ եւ համալսարաններ ընդունվելիս՝ նստաջանության եւ ուշադրության պակասի պատճառով: Բացի այդ, գիտնականների կարծիքով, այդ ֆենոմենը կարող Է բացասաբար ազդել նրանց քաղաքական գրագիտության եւ բարդ խնդիրներն ընկալելու կարողության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: