Սուրճն առողջության և գեղեցկության համար օգտագործելու 6 միջոց (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սուրճն առողջության և գեղեցկության համար օգտագործելու 6 միջոց

Takprosto.cc կայքը ներկայացրել է սուրճն առողջության և գեղեցկության համար օգտագործելու 6 միջոց:

Սուրճը հաջողությամբ կարող է օգտագործվել աչքերի տակ առաջացող պարկերի դեմ: Իհարկե, հաջողության հասնելու համար ձեզ բնական սուրճ է անհրաժեշտ: Այն պետք է պատրաստել, սառեցնել, սնուցող կրեմ քսել դեմքին, թողնել, որ ներծծվի, ապա բամբակով սուրճը դնել պարկերի վրա, թողնել 15-20 րոպե: Սուրճը կարող է օգնել նաև ազատվել աչքերի տակ առաջացած կապտուկներից:

2

Սուրճը տոնուսավորում է մաշկը, լավացնում արյան շրջանառությունը, օրգանիզմում խթանում է բազմաթիվ ֆիզիոլոգիական և բիոքիմիական պրոցեսների կատարմանը: 1 թեյի գդալ ձիթապտղի յուղը խառնեք 1 թեյի գդալ բնական սուրճի հետ և օգտագործեք՝ որպես սկրաբ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը լավացնում է դեմքի մաշկի գույնը, հարթում կնճիռները: Դեմքի արդյունավետ դիմակ պատրաստելու համար 1 բաժակ կաթի մեջ 3 թեյի գդալ կաթնային սուրճ ավելացրեք: Մերսման միջոցով խառնուրդը քսեք ձեր դեմքին, թողեք 20 րոպե: Ապա մաքրեք դեմքը տաք ջրով:

3

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում 3 և ավելի բաժակ սուրճ են խմում, 10 տոկոսով ավելի քիչ են հակված դեպրեսիայի, քան նրանք, ովքեր ընդհանրապես սուրճ չեն օգտագործում:

Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ անքնության պատճառով առաջացած սթրեսը փոքրանում է, երբ սուրճ են օգտագործում:

Սուրճը կարող է օգտագործվել նաև մազերի համար: Այն ոչ միայն հոգ է տանում մազերի և գլխի մաշկի նկատմամբ, այլև թարմացնում է մուգ մազերի գույնը: