Վարդագույնի և մանուշակագույնի երանգները ամենաակտուալն են այս ամռան ընթացքում. Ոճաբան-դիմահարդար Մոնիկա Մուրադյանը՝ ոլորտի թրենդների մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Վարդագույնի և մանուշակագույնի երանգները ամենաակտուալն են այս ամռան ընթացքում. Ոճաբան-դիմահարդար Մոնիկա Մուրադյանը՝ ոլորտի թրենդների մասին. life.panorama.am

Հյութեղ շուրթեր, թույլ ընդգծված աչքեր ու բնական տոն՝ դիմահարդարման ասպարեզն այս սեզոնին հուշում է լինել նուրբ և նրբության մեջ շքեղ։ Ոճաբան-դիմահարդար Մոնիկա Մուրադյանը Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ճիշտ ու գրագետ դիմահարդարման, ինչպես նաև ոլորտի թրենդների մասին։

«Ամռանը ճիշտ դիմահարդարվելուց առաջ պետք է ճիշտ խնամել մաշկը, որի վերաբերյալ պետք է լսել մասնագետների խորհուրդները։ Խնամված մաշկի վրա դիմահարդարումը առավել գեղեցիկ է»,- ընդգծեց դիմահարդարն ու շարունակեց.

«Մեր երկրում ամառը բավականին շոգ է, ուստի լավ կլինի ամենօրյա դիմահարդարման ժամանակ խուսափել տոնային քսուկներից՝ դրանց փոխարեն նախապատվությունը տալով դիմափոշիներին։ Այս պարագայում գլխավորը ճիշտ երանգ ընտրելն է, որպեսզի մաշկի բնական գույնից ոչ մուգ և ոչ էլ բաց լինել»։

Խոսելով աչքերի ճիշտ ու թրենդային հարդարանքից՝ Մոնիկա Մուրադյանը նկատեց.

«Անշուշտ, դասական սեվաներկը միշտ էլ ակտուալ է, բայց այս սեզոնին շատ նորաձև է պարզ ու բաց երանգների ստվերաներկերը, այդ շարքում գլխավորում են վարդագույնը, մանուշակագույնը, ոսկեգույնը, ծիրանագույնը, իսկ ավելի համարձակների համար՝ կարմիրը։ Տարվա հայտնություններից է սպիտակ ստվերաներկը և մատիտը։ Իհարկե, թույլ ընդգծված աչքերը շեշտելու համար կարելի է արհեստական թարթիչներ օգտագործել»։

Շրթներկ ընտրելիս ևս հիմնականում պետք է կենտրոնանալ նուրբ երանգների վրա։

«Վարդագույնի և մանուշակագույնի երանգները ամենաակտուալն են այս ամռան ընթացքում, բայց հատուկ առիթներին կարելի է միշտ ակտուալ կարմիր շրթներկ ընտրել»,- նկատեց նա։

Մոնիկան հավելեց նաև, որ այս տարի շատ նորաձև են փայլերը, որոնք կարելի է օգտագործել թե ստվերաներկերի, թե շրթներկի տեսքով։ Իսկ այսպես կոչված Highlighter-ները շարունակում են իրենց հաղթարշավը։

life.panorama.am