
Հին Հռոմում ամեն անգամ, երբ Կեսարը պատրաստվում էր Ծերակույտի /Սենատի/ շենք մտնել, նրա գլխին դափնեպսակ դնողը ինչ-որ բան էր շշնջում Կեսարի ականջին․․․
Հետո, երբ նրան հարցնում են, ի՞նչ ես քչփչում աշխարհակալի ՝ Կեսարի ականջին, դափնեպսակ դնող ստրուկը պատասխանում է․
— Ես Կեսարի խնդրանքն եմ կատարում․․․
— Կեսարի՞․ ․- զարմանում են հետաքրքրվողները:
— Կեսարը ի՞նչ կարող էր խնդրել ստրուկից:
-Ամեն անգամ դափնեպսակը նրա գլխին դնելիս, ես նրա ականջին շշնջում եմ․- Հիշի՛ր, դու սովորական մահկանացու ես, Աստված չես․․․
Այդ հիշեցումն էր խնդրել Կեսարը ստրուկից։