Անաստասիա Վոլոչկովան իր ամառային հանգիստը անցկացնում է Հունաստանում:
Instagram–ի իր էջում պարուհին լուսանկարներ է հրապարարակել՝ գրելով. «Իմ առավոտը սկսվում է ծովից, ձեզ էլ մաղթում եմ լողալ սիրո ու շքեղության, ուրախության ու երջանկության մեջ:
Լողալը լավ է պահպանում կազմվածքը: Արեք դա և այդքան չարությամբ ու նախանձով չեք քննարկի ուրիշների մարմինը ու չեք բամբասի լողազգեստով նկարների մասին:
Սիրելիներս, մեզանից յուրաքանչյուրն իրավունք ունի հանգստանալ ու ապրել այնպես, ինչպես ուզում է: Սակայն ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ ազատություն, իսկ ես կարող եմ:
Եթե դուր չի գալիս, մի նայեք: Ի դեպ, ըստ վիճակագրության իմ լողազգեստով նկարները ձեզ ամենից շատն են հետաքրքրում: Հավատացեք, եթե ես ոտքից գլուխ փաթաթվեմ կտորի մեջ, դուք չեք դադարի լարվել: Իմ հմայքը չի պակասի»: