
Արաբական հրատարակչությունը գովազդում է «ԱդեկվաԴ» նախագծի համահեղինակ Նարեկ Մալյանի գիրքը, որը շուտով լույս է տեսնելու արաբերենով: Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում գրում է. «Սա հիանալի նորություն է, արաբական հրատարակչությունը գովազդում է իմ «Զրոյական Կետ» վեպը, որը մի քանի օրից կլինի արաբ ընթերցողի սեղանին։
Թարգմանեմ. «Սա վեպ է մի երկրից, որտեղ մենք երբեք չենք եղել։ Վեպում պատմվում է ասսասինների, խաչակրաց արշավանքների, ժամանակակից Փարիզի մասին, իսկ վերջում ընթերցողը ճամփորդում է Եգիպտոս և…
Կարո՞ղ եք գուշակել, որ երկրի մասին է խոսքը։ Դա նախկին Սովետական պետություն է, դա մի լեռնային երկիր է, որը սահմանակից է Թուրքիայի և Վրաստանի հետ»։