«Ինստագրամ» սոցիալական ցանցը նոր հնարավորության շնորհիվ հույս ունի գրավել ավելի մեծ թվով քոլեջի ուսանողների: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Նոր հնարավորությունը օգտատերերերի համար դասընկերների հետ կապը դարձնելու է անհամեմատ ավելի հեշտ: Ընկերությունը, որը պատկանում է «Ֆեյսբուք»-ի ղեկավարությանը, հայտարարել է, որ փորձարկում է նոր գործիք, որը հնարավորություն է տալիս ուսանողներին, աշակերտին միանալ իր հասակակիցների վիրտուալ համայնքին և փոխանակվել հաղորդագրություններով:
Օգտատերերն ազատ են՝ ընդունելու կամ մերժելու հաղորդագրություններ նրանից, ում նրանք չեն հետևում:
«Ինստագրամ»-ի աշխատակիցների այս հայտարարությունը հաջորդել է «Tinder»-ի «Tinder U» հավելվածի գործարկմանը, որը հնարավորություն է տալիս փնտրել և գտնել միայն դասընկերներին կամ մոտակա քոլեջի ուսանողներին: