Շուտով կբացահայտվի Բերմուդյան եռանկյունու առեղծվածը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շուտով կբացահայտվի Բերմուդյան եռանկյունու առեղծվածը

Մարդկությունը շատ մոտ է կանգնած մոլորակի ամենաառեղծվածային գաղտնիքներից մեկի բացահայտմանը: Խոսքը իհարկե՝ Բերմուդյան եռանկյունու առեղծվածի մասին է:

Science Channel հեռուստաալիքն առաջինն էր, որ խոսեց այդ մասին: ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի գիտնականները արբանյակային լուսանկարները ուսումնասիրելիս, գտել են տարօրինակ հեկսոգոնալ, իսկ ավելի պարզ՝ վեցանկյուն ներկայացնող ամպեր: Կլիմայագետները ամպի բնույթը և վարքը համեմատել են ավիառումբի հետ:

18361865-still-1477479625-650-0474d71995-1477485132

Ըստ ենթադրությունների, դրանք արդյունք են հսկայական օդային հոսանքների, որոնց արագությունը կարող է հասնել ժամում 274 կմ-ի: Նման քամին համեմատելի է հզոր փոթորկի հետ, որը պայթեցնում է օդը, առաջացնելով օվկիանոսային 15 մետրանոց ալիքներ:

18361815-168-1477480801-650-3da366a096-1477485132

Որևէ նավ չի կարող պայքարել նման ալիքի դեմ և որևէ ինքնաթիռ՝ նման քամու:

Ամպերը, սովորաբար, նման սիմետրիկ տեսք չեն ընդունում: Բայց Բերմուդյան եռանկյունին՝ բացառություն է: Այժմ գիտնականները փորձում են պարզել, որն է այդ համաչափության գաղտնիքը:

Հիշեցնենք, որ սկսած 1945 թ., երբ 5 ամերիկյան ռազմանավ միանգամից անհետացել են, պարբերաբար անհետացել են նաև այլ փոխադրամիջոցներ: Վերջին անհետացումը եղել է 2015 թ: Այդ ժամանակ անհետացել է Էլ Ֆարո բեռնատար նավը:

mirror.co.uk