«Ոստիկանության ներկայացուցչի հետ բանակցություններից հետո եկանք ընդհանուր հայտարարի՝ կես ժամով բացել Երևան-Արմավիր ճանապարհը: Այդ ժամանակահատվածում սպասում ենք մարզպետարանի ջրային տեսչության ներկայացուցչին, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարության ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչի: Այժմ ճանապարհը բաց է, սակայն բնակիչները շարունակում են մնալ ճանապարհին, և եթե կես ժամվա ընթացքում պատասխանատու անձինք չներկայանան՝ ճանապարհը կրկին կփակենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Ավելի մանրամասն՝ tert.am