Ամերիկացի գիտնականների խումբը պարզել Է, որ Յուպիտերի վրա Մեծ Կարմիր Բիծը՝ խոշոր մթնոլորտային մրրիկը, մեծ քանակությամբ ջուր Է պարունակում: Այս մասին հաղորդվում Է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում:
Հետազոտողները վերլուծել են վերերկրյա գործիքների, այդ թվում՝ NASA-ի IRTF ինֆրակարմիր աստղադիտակի և Keck 2 աստղադիտակի (Հավայի) միջոցով ստացված տվյալները, որոնք հետևմում են Կարմիր Բծին: Գիտնականների խոսքով՝ բոլոր հիմքերը կան կարծելու, որ այն բաղկացած Է սառած ջրի բյուրեղներից:
Եթե Juno միջմոլորակային ավտոմատ կայանը, որը 2016 թվականից ուսումնասիրում Է գազային հսկայի մթնոլոտը, հաստատի վերերկրյա դիտարկումները, ապա կարելի Է սկսել ջրի որոնումները մոլորակի մթնոլորտի այլ վայրերում, ինչպես նաև Սատուրնի, Ուրանի և Նեպտունի վրա: