Կատարյալ կնոջ 10 պատվիրանները, որոնք արդեն 400 տարեկան են
Advertisement 1000 x 90

Կատարյալ կնոջ 10 պատվիրանները, որոնք արդեն 400 տարեկան են

1620 թ. ռավին Իցխակ Բեն Էլիակիմը՝ Պոզնանից, իր աղջկա համար գրել է «Բարի սիրտը» գիրքը, ուր կան «Կատարյալ կնոջ 10 պատվիրանները»:

1. Մի արթնացրու նրան, երբ քնած է:

2. Մի ստիպիր, որ ամուսինդ սպասի, թե երբ ճաշը կբերես: Սովը՝ զայրույթի հայրն է:

3. Մի հակադարձիր նրան: Մի պնդիր, որ քո խորհուրդն ավելի համոզիչ է:

4. Մի վիրավորիր նրան: Եթե նրան  վերաբերվես ինչպես արքայի, նա քեզ կվերաբերվի, ինչպես թագուհու:

5. Նրա հակառակորդներին չարդարացնես, իսկ ընկերներին՝ չատես:

6. Ամուսնուցդ մի ակնկալիր անհնարինը: Իրատես եղիր:

7. Նրա փողերի հետ զգույշ եղիր: Ոչ մի ծախս մի թաքցրու նրանից:

8. Եղիր նրա գաղտնիքների ամենահուսալի պահապանը: Ամեն բան գաղտնի պահիր:

9. Եթե ուշադիր լինես նրա խնդրանքներին, նա քո ստրուկը կդառնա:

10. Երբ ամուսինդ բարկացած է, զգույշ կլինես. այդ ժամանակ ոչ տխուր տեսք ունեցիիր, ոչ էլ ուրախ: Ցածր խոսիր:

Նկարը՝ Վլադիմիր Լյուբարովի:

izbrannoe.com