«Հարգելի պարոն Դանիելյան, հուսախաբ կանեմ Ձեզ, անհիմն տրամաբանական եզրահանգումների մեջ եք խճճվել». Մնացական Բիչախչյան
Advertisement 1000 x 90

«Հարգելի պարոն Դանիելյան, հուսախաբ կանեմ Ձեզ, անհիմն տրամաբանական եզրահանգումների մեջ եք խճճվել». Մնացական Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառմանը.

«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ֆեյսբուքյան օգտատեր Ստեփան Դանիելյանի (Stepan Danielyan) կողմից հրապարակվել է «վարկած», որում շարադրվել է սեփական տրամաբանակ եզրահանգումները, որոնք կարելի է ասել շատ հեռու են նույնիսկ ինչ-որ վարկած կոչվելուց, ինչ մնաց պարունակեն հիմնավոր փաստարկներ 2017թ. ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները կեղծելուն:

Ըստ «վարկածի» հեղինակի տրամաբանության երկրից բացակայողների անունները գրանցվել են մի քանի անգամ, հիմնականում նորակառույց և չբնակեցված շենքերում: Դրա համար հայտնաբերվում են մարդիկ, որոնք մի քանի հասցեներում են գրանցված:

Հարգելի պարոն Դանիելյան, հուսախաբ կանեմ Ձեզ, անհիմն տրամաբանական եզրահանգումների մեջ եք խճճվել: Օրենքով սահմանված կարգով 2017թ. ընտրության, ինչպես նաև նախորդ ընտրությունների ժամանակ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվել են ամբողջ հանրապետության ընտրողների էլեկտրոնային ցուցակները, ընդ որում ներբեռնելու հնարավորությամբ: Այն հնարավորություն է տալիս պարզ ծրագրային միջամտության եղանակով ամբողջական ցուցակներից գտնել կրկնություններ:

Այսպիսի մերկապարանոց հայտարարությամբ հանդես գալուց առաջ քանի կրկնվող տվյալ եք ներկայացրել կամ վկայակոչեք այն անձի տվյալները, ով ներկայացրել է»:

https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/1036366396525481?__xts__[0]=68.ARDopPKhAyMPg_2oOFqQ5k7Z8RMKxZdFf-GMmWQ4em76e6eRUhg90rBfumK7DRj-bDyqIb6oxiAl9gCjFnJ9fGNvOMjg2g89yUSAsTOFmcYRgnOeo9oq1FpxfdWNaOlPn1zW0aNbf_nqq9qtivRuBWg8My5rcd5Yj1lw2ey_Kogmi9FN2rTz7A&__tn__=-R