ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA) մրցույթ է հայտարարել, որի մասնակիցներին 1 մլն դոլար ընդհանուր գումարի մրցանակ է առաջարկում ածխաթթվային գազը շաքարի վերածելու տեխնոլոգիայի մշակման համար, որը բարձր խտությամբ պարունակում է Մարսի մթնոլորտը:
«Այլ մոլորակի վրա մարդկանց կյանքը պահպանելու համար մեզ կպահանջվեն շատու շատ ռեսուրսներ, և մենք, հավանաբար, չեն կարողանա մեզ հետ վերցնել անհրաժեշտ ամեն ինչ: Ուստի մենք պետք է ստեղծագործական մոտեցում դրսևորենք»,- նշում է մրցույթի կազմակերպիչներից մեկը՝ Մոնսի Ռոմանը:
«Եթե մենք կարողանանք առկա առատ ռեսուրսները, ինչպես, օրինակ՝ ածխաթթվային գազը, վերածել զանազան օգտակար մթերքների, ապա ինչպես տիեզերքում, այնպես էլ Երկրի վրա նման տեխնոլոգիայի օգտագործման հնարավորությունները գործնականում անսահման կլինեն»,- նրա խոսքը մեջբերված է NASA-ի կայքում: