Ինչու են «վառվում» աստղերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչու են «վառվում» աստղերը

Ինչպե՞ս են առաջացել աստղերը: Առաջ մարդիկ ենթադրում էին, որ նրանք բոլորը հայտնվել են միաժամանակ, իսկ երկնակամարն անփոփոխ է: Սակայն 19-րդ դարում պարզ դարձավ, որ աստղերը անվերջ լույս չեն արձակում: Արթուր Էդինգթոնը ենթադրեց, որ աստղերը լուսարձակում են ջերմամիջուկային շղթայական ռեակցիայի շնորհիվ, որի արդյունքում ջրածինը վերածվում է հելիումի: Բայց, մի օր ջրածինը սպառվում է, աստղն էլ՝ հանգչում: Երկնակամարում կան պայծառ և երիտասարդ աստղեր, հետևաբար, աստղերը ոչ միայն մեռնում են, այլ նաև ծնվում: Ինչպե՞ս է դա տեղի ունենում, ե՞րբ են առաջացել առաջին աստղերը:

postnauka.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը