Ճարտարապետ Արտակ Ղուլյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «Մաքրավանքի պեղումներից հայտնաբերված խաչքարերն այնքան շատ են, որ առայժմ մի կերպ անկանոն տեղավորել ենք բակում: Մեծ մասը 13-րդ դարի արձանագրություններ ունեն»:
Մաքրավանքի գավթի պեղումներից հետո կուտակված հողը հեռացնելու ժամանակ այսօր անսպասելիորեն հայտնաբերվեց գավթի հիմնավեր հյուսիսային պատի առաջին շարքը՝ որմնասյուներից մեկի խարիսխի հետ: Այսպիսով ամբողջացավ գավթի հատակագծային հորինվածքը, ինչը հնարավորություն կտա հավաստիորեն ամրակայել և մասնակի վերականգնել դարեր առաջ կործանված այս մեծարժեք հուշարձանը: