Դաջվածքների անցանկալի հետևանքները. 1in.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դաջվածքների անցանկալի հետևանքները. 1in.am

Մոսկվայի մաշկավեներաբանական և կոսմետոլոգիայի գիտապրակտիկ կենտրոնի գիտնականները անվանել են ամենավտանգավոր հիվանդությունները, որոնք կարող են զարգանալ օրգանիզմում դաջվածքի ժամանակ կիրառվող գունային պիգմենտների մերժման արդյունքում՝ գրում է lenta.ru-ն:

Ըստ կոսմետոլոգիայում լազերային տեխնոլոգիաների մասնագետ Վիտալի Միկրյուկովի, ամենից հաճախ ալերգիկ ռեակցիա առաջանում է կարմիր պիգմենտի պատճառով: Այս գույնը ստանալու համար օգտագործվում է վարդակարմիր սնդիկի հանքանյութ. հենց դա է բորբոքում առաջացնում:

Մաշկավեներաբան Ելենա Կովտունովան պատմել է մեկ այլ տարածված խնդրի՝ ոսկեգույն ստաֆիլակոկի մասին: Այս վարակը զարգանում է այն դեպքում, երբ նոր դաջվածք ունեցողը չի հետևում այն ինչպես որ պետք է, և բուժման գործընթացը ուղեկցվում է թարախային բորբոքումներով:

Կովտունովան նաև զգուշացրել է դաջվածքն անելու ընթացքում մաքրությանը չհետևելու դեպքում հեպատիտ C-ով վարակվելու վտանգի մասին:

1in.am