Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը սեպտեմբերի 14-ին փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն է ընտրել ազգագրագետ Հարություն Մարությանին։
Չորս թեկնածուներից Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել է 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի օգտին՝ 11 հոգի։ Մնացած թեկնածուներից 2-ին՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չի քվեարկել:
Թանգարանը ՊՈԱԿ-ից վերափոխվել էր հիմնադրամի և մի քանի ամիս մնացել էր առանց տնօրենի, քանի որ Գևորգ Վարդանյանը, ով նշանակվել էր տնօրեն, ազատվել էր` իր դիմումի համաձայն։ Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտական աստիճան հայագիտության կամ հումանիտար և հասարակագիտական գիտությունների բնագավառում, առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն, ցեղասպանության ոլորտում գիտական աշխատանքներ: