Healthyfoodhouse կայքն առաջարկում է բաղադրատոմս, որը կերիտասարդացնի օրգանիզմն ու կօգնի պահպանել մարմնի գեղեցիկ կառուցվածքը:
Ոչ ոք չի կարող կանխարգելել ծերացումը, քանի որ դա բնական երևույթ է, սակայն կարող եք այն հետաձգել: Քրքումի խյուսը կօգնի ձեզ այս հարցում:
Քրքումը չափազանց օգտակար համեմունք է, որն ունի հակատարիքային նշանակություն:
Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում այս հրաշալի խյուսի բաղադրատոմսը:
- Քառորդ բաժակ քրքումի փոշի
- Կես բաժակ զտած ջուր
- Կես թ/գ սև պղպեղ
Տարայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները և խառնուրդը տաքացրեք միջին կրակի վրա: Ամբողջը լավ խառնեք, որպեսզի խյուս ստանաք, ապա խառնուրդը տեղադրեք սառնարանը:
Այս խյուսը կարող եք օգտագործել մի շարք սմուզիների, ինչպես նաև՝ մաշկի խնամքի բաղադրատոմսերի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը