Յանուշ Կորչակը ուսուցիչ է, ով հրաժարվեց թողնել երեխաներին և նրանց հետ մտավ գազախցիկ: Չլքեց ու զոհվեց իր սաների հետ Տրեբլինկա համակենտրոնացման ճամբարում: Երեխաները Վարշավայի որբանոցի երեխաներն էին:
Մի սպասիր, որ քո երեխան կլինի քեզ նման, ինչպես դու ես ուզում: Օգնիր նրան լինել ոչ թե քեզ նման, այլ իր:
Երեխայից փոխհատուցում մի պահանջիր այն ամենի համար, ինչ արել ես նրա համար: Դու նրան կյանք ես տվել, ի՞նչպես նա քեզ շնորհակալ լինի: Ինքն էլ ուրիշին է կյանք տալու, նա էլ երրորդին: Դա շնորհակալության օրենքն է:
Քո դժգոհությունները մի բարդիր երեխայի վրա, որպեսզի ծերության տարիներին դառը հաց չուտես: Քանզի ինչ ցանում ես, այն էլ հավաքում:
Նրա խնդիրներին վերևից մի նայիր: Կյանքը ամեն մեկին իր ուժերի չափով է փորձություն տալիս, և համոզված եղիր, որ այն պակաս դժվար չի նրա համար, ինչպես քեզ համար, որովհետև նա փորձ չունի:
Մի նվաստացրու:
Մի մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները իր երեխաների հետ հանդիպումն է: Նրանց ավելի ուշադրություն դարձրու, մենք երբեք չգիտենք, թե մեր երեխայի մեջ ում ենք դիմավորում:
Մի տանջիր քեզ, եթե երեխայիդ համար չես կարողանում անել ինչ-որ բան: Հիշիր, եթե երեխայի համար բավարար բան չի արվել, ուրեմն չի արվել ոչինչ:
Երեխան բռնապետ չէ, որ տիրացել է ձեր կյանքին, ոչ միայն մսից ու արյունից: Դա այն թանկարժեք գավաթն է, որ կյանքը քեզ է տվել այնտեղ ստեղծագործական կրակը պահելու ու զարգացնելու համար:
Կարողացիր սիրել ուրիշի երեխային: Երբեք մի արա այն, ինչ չէիր ուզենա, որ քոնին անեն:
Սիրիր երեխայիդ ամեն դեպքում. անտաղանդ, անհաջողակ, հասուն: Շփվիր նրա հետ, որովհետև երեխան տոն է, որը դեռ քեզ հետ է: