Կերտածս ամեն կերպար ինձանից ինչ-որ բան ունի. Խորեն Լևոնյանը նշում է ծննդյան 35-ամյակը
Advertisement 1000 x 90

Կերտածս ամեն կերպար ինձանից ինչ-որ բան ունի. Խորեն Լևոնյանը նշում է ծննդյան 35-ամյակը

Դերասան, երգիչ, հաղորդավար Խորեն Լևոնյանն իր 35-ամյակի առթիվ հարազատներին, ընկերներին և իր արվեստի երկրպագուներին մեծ տոն կնվիրի մենահամերգով, որը կանցկացվի սեպտեմբերի 16-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Համերգային ծրագրի, ինչպես նաև Մայր թատրոնում սեպտեմբերի 27-28-ին կայանալիք «Սասնա ծռեր» ներկայացման մասին, որում դերասանը մարմնավորելու է Սասունցի Դավթին, «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է արտիստի հետ:

«Հնչելու են արտասահմանյան ստեղծագործություններ, որոնք նախկինում չեմ կատարել: Շատ կարևոր բան ունեմ ասելու բոլոր նրանց, ում հրավիրել եմ այդ երեկոյին: Նրանց եմուղղելու հոգուցս բխած կարևոր խոսքերը»,- նշեց Խորեն Լևոնյանը:

Դերասանն ասաց, որ իր ողջ ստեղծագործական կյանքում միշտ արժևորում է յուրաքանչյուր նոր ֆիլմ, նոր ներկայացում, նոր նախագիծ, որում մասնակցություն է ունենում:

«Այնկերպարները, որոնք կերտել եմ, կիսով չափ իմն են, կիսով չափ ձեռք բերված: Ամեն դերանցկացնում եմ իմ պրիզմայով և անպայման ինձանից ինչ-որ բան փոխանցում դրան: Կերտածս բոլոր կերպարներն էլ հոգեհարազատ են»,- խոստովանեց Լևոնյանը:

Անդրադառնալով սպասված «Սասնա ծռեր» բեմադրության առաջնախաղին՝ նա շեշտեց, որ անհրաժեշտություն է մեր էպոսի՝ դյուցազնավեպի հիման վրա բեմադրված ներկայացման առկայությունը Մայր թատրոնի խաղացանկում: «Դա մեր ժողովրդի պատմությունն է, այսօրվա իրականությունն է արտացոլում, դա մենք ենք այսօր, և դարեր շարունակ ոչինչ չի փոխվել: Դա պատմություն է, որը մենք փորձում ենք պատմել մեր տեսանկյունից, ռեժիսորի տեսանկյունից: Կարծում եմ՝ այն, ինչ շատերը սպասում են, չի լինելու: Թատերասերները հետաքրքիր մեկնաբանությամբ ներկայացման ականատես կլինեն»,-եզրափակեց Խորեն Լևոնյանը: