Փղերի դերը Էկոհամակարգում չափազանց կարևոր է ոչ միայն նրանց կյանքի օրոք, և այս տեսանյութը ցույց է տալիս դաժան ճշմարտությունն այն մասին, թե սատկելուց հետո ինչ է տեղի ունենում հսկայական փղերի հետ:
Այդ կադրերում ցուցադրված է մի փիղ, որն ուր որ է սատկելու է. նրան բախման ժամանակ մահացու վիրավորել է ցեղակիցը: Այդ օրը նրան թողնում են հանգիստ մահանալ, և ոչ ոք նրան չի անհանգստացնում: Երկրորդ օրը նրա հիշատակը հարգելու են գալիս մյուս փղերը:
Մահվանից երեք օր անց սատկած կենդանուն հայտնաբերում են լեշակերները: Առաջինը վրա են տալիս բորենիները: Մեկ գիշերվա ընթացքում գիշատիչների հոտը դատարկում է փղի փորոտիքը և կուշտ ուտում, ինչից հետո գալիս է գիշակեր թռչունների հերթը:
Մեկ շաբաթվա ընթացքում փղի լեշը կերակրում է տասնյակ բորենիների ու թռչունների, բացի դրանցից, նրանով բերանն է «քաղցրացնում» նաև ընձառյուծը: Տասն օր անց հսկայական փղից մնում է միայն կնճիթը, իսկ ևս մի քանի օր անց՝ միայն կմախքը: