Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդություններ էնդեմիկ գոտի: Պատճառների ու բուժման արդյունավետ լուծումների մասին` զրույց Հայաստանում էնդոկրին վիրաբուժության հիմնադիր Արա Արմենակի Թորոսյանի հետ:
– Պարոն Թորոսյան ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վահանաձևգեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճում է: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Հայաստանի բնակլիմայական պայմաններն են այդպիսին: Մարդու օրգանիզմը մոտ 25 մգ յոդ է պարունակում: Դրա մեծ մասը վահանաձև գեղձի մեջ է, որը կարգավորում է նյութափոխանակությունը, ուստի յոդի անբավարարությունը շատ լուրջ խնդիր է օրգանիզմի համար և հանգեցնում է մի շարք հիվանդությունների, որոնք ազդում են մարդու մտավոր և ֆիզիկական զարգացման վրա: Յոդի հիմնական աղբյուրը ծովի ջուրն է, Հայաստանում ծով չկա, իսկ լեռները մեզ փակում են ծովային քամիներից, ուստի մեր երկրի հողն ու ջուրը չեն հարստանում յոդով: Յոդի անբավարարությունն ու վահանաձև գեղձի հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են կանանց շրջանում:
Վահանաձև գեղձը մեր օրգանիզմի արյան ամենաուժեղ սնուցումն ունեցող օրգանն է: Գեղձի կապսուլայի մեջ են գտնվում նաև հարվահանաձև գեղձեր, որոնք էլ կարգավորում են կալցիումի փոխանակությունը: Վահանաձև գեղձի ու հարվահանաձև գեղձերի արտադրանքները /հորմոններ և այլն/լուրջ դերակատարում ունեն սեռական, նյարդային, մկանային և ոսկրային համակարգերի, ինչպես նաև սրտի բնականոն գործունեության համար:
Հենց այդ պատճառով էլ պետք է առնվազն տարին մեկ անցնել անցնել կանխարգելիչ հետազոտություն. որքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան հեշտ կլինի լուծումը: Ընդ որում, օրինակ եթե հորմոնալ խախտումներով ընթացող հիվանդություններն այս կամ այն կերպ ուղեկցվում են որոշակի գանգատներով և կլինիկական պատկերով, ինչը ստիպում է մարդկանց դիմել բժշկի, ապա վահանաձև գեղձի հանգույցների զարգացումն ուղեկցվում է առանց գանգատների: Հիվանդությունը հայտնաբերվում է պատահաբար, երբ առաջանում է պարանոցի դեֆորմացիա, կամ երբ հիվանդը անցնում է պրոֆիլակտիկ զննումներ, պարանոցի անոթների դուպլեքս քննություն կամ ուլտաձայնային հետազոտություն:
-Իսկ ինչպիսի՞ն է վիճակագրությունը: Դուք նկատո՞ւմ եք դրական տենդենց, որ ավելի շատ քանակությամբ մարդիկ են սկսել դիմել պրոֆիլակտիկ զննումների:
-Ուրախությամբ եմ արձանագրում, որ մարդիկ հետզհետե սկսում են ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ, ժամանակին հետազոտվել, կանխարգելել վահանաձև գեղձի հիվանդությունների հնարավոր բարդությունները: Մի շարք թերություններով հանդերձ՝ համացանցը, բժշկական հաղորդումները նպաստեցին, որ մարդիկ ավելի իրազեկ և տեղեկացված լինեն:
-Ձեր կատարած միջամտություններից հետո հետվիրահատական շրջանը ինչքա՞ն է տևում:
-Մենք ապահովում ենք հիվանդների հետվիրահատական ապաքինման շատ կարճ շրջան՝ շնորհիվ որակյալ բուժօգնության, բարձրորակ դեղորայքի, արդյունավետ մեթոդների, գերժամանակակից սարքավորումների:Մենք նաև բոլոր ջանքերը ներդնում ենք, որ վիրահատությունից հետո սպին առավելագույնս անտեսանելի լինի ու բարդույթավորվելու պատճառ չդառնա:
-Տեխնիկական ինչպիսի՞ հագեցվածություն ունի Ձեր ծառայությունը:
-Էնդոկրին վիրաբուժության ծառայությունը հագեցած է վերջին սերնդի վիրահատական սարքավորումներով: Իսկ շնորհիվ ախտորոշման ժամանակակից մեթոդների՝ մենք հնարավորություն ունենք վաղ հայտնաբերել ուռուցքներն ու վահանաձև գեղձի այլ հիվանդությունները։
Արդյունավետ բուժումը սկսվում է ճիշտ ախտորոշումից։ Հետազոտությունների ի՞նչշրջանակ եք ներկայացնում:
Ամբողջությամբ՝ mednews.am