Advertisement 1000 x 90

Մեկ ոտքով գեղեցկուհին «Միսս Իտալիա» մրցույթի եզրափակիչ փուլ է դուրս եկել. 1in.am

«Միս Իտալիա» մրցույթի եզրափակիչ փուլ է դուրս եկել առանց մեկ ոտքի աղջիկը։ Այս մասին հաղորդում է Metro-ն։

18-ամյա Կյարա Բորդին դարձել է եզրափակիչ դուրս եկած երեք աղջիկներից մեկը, սակայն զիջել է գահը մրցույթի մեկ այլ մասնակցի։

Եզրափակիչ դուրս գալուց հետո սոցցանցերում սկսել են նրա վրա վիրավորանքներ տեղալ։ «Քեզ ձայն են տալիս միայն նրա համար, որ դու հաշմանդամ ես»,- գրել է օգտատերերից մեկը։

«Ես ոտք չունեմ, բայց դուք ոչ սիրտ ունեք ոչ՝ ուղեղ»,–պատասխանել է աղջիկը։ Facebook-ում նա գրել է, որ հաղթանակն իրեն չի հետաքրքրել։ Ինքը ցանկացել է աշխարհին ցույց տալ, որ կյանքը նույնիսկ հաշմանդամության դեպքում կարող է հրաշալի լինել։

Ի պաշտպանություն Կյարա Բորդիի հանդես են եկել իտալացի քաղաքական գործիչները, արտիստներն ու մարզիկները։

Կյարա Բորդին զրկվել է ոտքից 13 տարեկանում, երբ հեծանիվով մեքենայի տակ է ընկել։ Այժմ նա պրոթեզներից է օգտվում, որոնք թույլ են տալիս նրան նույնիսկ բարձրակրունկ կոշիկներ հագնել։

1in.am