Օրվա ժամը շատ կարևոր է վիրուսային վարակի զարգացման կանխատեսման համար: Այդպիսի եզրակացության են հանգել Քեմբրիջի համալսարանի գիտնականները:
Նրանք հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ առավոտյան վիրուսները տաս անգամ ավելի ուժեղ են, քան երեկոյան: Մարդկային օրգանիզմում օրվա ընթացքում տեղի ունեցող գործընթացների ինտենսիվության տատանումները հաճախ ազդում են տարբեր հիվանդությունների նկատմամբ զգայունակության վրա:
Օրինակ, օրվա ռեժիմի խախտումը, գիշերային հերթափոխով աշխատելը, ժամերի գոտիների փոխումը բերում են խրոնիկ հիվանդությունների: Իսկ գրիպի և հերպեսի վիրուսները վարակված օրգանիզում իրենց ավելի լավ են զգում առավոտյան, հայտնում է rosbalt.ru-ն: