Դանիել Սվարովսկի. մեծագույն պատճենահանող, գործունյա խաղանենգ, թե՞ հանճարեղ ճարտարագետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դանիել Սվարովսկի. մեծագույն պատճենահանող, գործունյա խաղանենգ, թե՞ հանճարեղ ճարտարագետ

Արհեստական ադամանդներն երկակի ազդեցություն են թողնում. դա կարելի է խաղանենգություն համարել, թանկարժեք քարերի պատճենահանում, կամ էլ, կարելի է համարել իմիտացիոն արվեստ, որը թույլ է տալիս արդուզարդի ոլորտում խնայողություններ անել: Երկու տեսակետն էլ կյանքի իրավունք ունեն: Դրա համար Դանիել Սվարովսկուն, ում 154-ամյակը լրացավ հոկտեմբերի 24-ին, անվանեցին և՛ խորամանկ խաղանենգ, և՛ պատրանքների մեծ վարպետ, և ոսկերչապետ: Մի բան անժխտելի է՝ ինչ բնորոշում էլ նրան տան, միևնույն է՝ Սվարովսկին կարողացել է իր ընկերությունը վերածել աշխարհում գլխավոր բյուրեղ արտադրող ընկերությունը:

daniel-swarovski-1

Իհարկե, նա առաջինը չէր, ամենաառաջինը, թերևս կարելի է համարել 18-րդ դարի խաղանենգ Ժորժ Ֆրեդերիկ Ստրասին: Ավելի ուշ նրա պատվին արհեստական ադամանդներին սկսեցին ստրաս ասել: Բայց ահա Սվարովսկին, առաջինն էր, ում հաջողվել է կրկնօրինակը թրենդ դարձնել:

daniel-swarovski-2

Եվ միակ արդարացումը, որը թույլ չի տալիս Սվարովսկուն խաղանենգ համարել, դա այն է, որ նա երբեք մարդկանց չի մոլորեցրել, արհեստականը իրականի տեղ ներկայացնելով: Արհեստական ադամանդները նա անվանեց իմիտացիա: Նրան հաջողվեց կանանց համոզել, որ արհեստական ադամանդ կրելը ոչ միայն նորաոճ է, այլև՝ պատվաբեր է:

Սվարովսկու ապագան կանխորոշված է եղել դեռ մանկուց. ծնվել է 1862 թ. Հյուսիսային Բոհեմիայում, որը 18-րդ դարից հայտնի է եղել Բոհեմական ապակով: Ապակու արտադրամաս է ունեցել նաև նրա հայրը, ով բիժուտերիայի արտադրամաս է ունեցել: Դանիելը երազել է ջութակահար դառնալ, բայց ամեն բան թողնելով, հեռացել է Փարիզ ճարտարագիտություն ուսանելու:

daniel-swarovski-10

Դանիել Սվարովսկին զավակների հետ: Լուսանկարը՝ weaponland.ru-ի:

Ճակատագրական է եղել Դանիելի սերը դեպի էլեկտրականությունը: 1883 թ. այցելել է Վիեննայի առաջին էլեկտրական ցուցահանդեսը, ուր մտահղացել է ստեղծել ապակու մշակման էլեկտարական հաստոց: Սարքը կարողացել է ստեղծել 10 տարի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: 1892 թ. Սվարովսկին ստացել է իր երազած պատենտը, որի միջոցով կարողացել է արագ և որակով մշակել բյուրեղապակին: Արդյունքում, արհեստական ադամանդների արտադրությունը տարածվում է աշխարհով մեկ:

Նա տեղափոխվում է Ավստրիա, Վատենս: Գնելով կիսավեր մի գործարան, Դանիելը սկսում է բյուրեղապակյա իրերի արտադրությունը: Ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ տարիներ անց այդ փոքրիկ քաղաքը կարող է դառնալ տուրիստական Մեքքա:

daniel-swarovski-9

Կոկո Շանելը և Էլզա Սկիապարելին: Լուսանկարը՝ liveinternet.ru-ի:

1900-ականներին ոճային կանայք արդեն չէին ամաչում հրապարակավ ներկայացնել բիժուտերիան: Կոկո Շանելը և Էլզա Սկիպարելին իրենց հավաքածուներում սիրով կիրառում էին Սվարովսկի: Կոկո Շանելը մի անգամ ասել է. «Իմիտացիան շողոքորթության ամենաազնիվ տեսակն է: Զարդերը շատ են, և եթե բնական են, բուրում են մեծամտությամբ և վատ ճաշակով»:

daniel_swarovski-11

Այդ ժամանակներից բիժուն դադարել է քամահրանք համարվել անգամ թագավորական պալատներում: Լույս աշխարհ եկավ «Էլիտար բիժու» հասկացությունը՝ Սվարովսկու գլխավորությամբ:

daniel_swarovski-12

Նրա ճարտարագիտական տաղանդը վերապրեց երկու պատերազմ, և չտապալվեց: Առաջին համաշխարհայինի ժամանակ, երբ ոսկերչական իրերի պահանջարկը նվազեց, Սվարովսկին հղկանյութերի արտադրությամբ էր զբաղվում:

daniel-swarovski-3

Բյուրեղապակու կայսրության հիմնադիրը կյանքից հեռացել է 1956 թ., 94 տարեկանում, ում գործը շարունակում են զավակները, թոռները:

daniel-swarovski-7

Արտադրվում են գունավոր բյուրեղներ, զարդեր, քանդակներ:

daniel-swarovski-4

1995 թ. Ավստրիայում բացվել է թանգարան-քարանձավ, որը կրում է «Սվարովսկու բյւորեղապակյա աշխարհները» անունը:

?????????????????????????????????????????????????????????

daniel-swarovski-6

daniel-swarovski-8

daniel-swarovski-13

daniel-swarovski-14

daniel-swarovski-15

kulturologia.ru