Դանիել Պենակի 10 խորհուրդները
Դանիել Պենակի վեպերը արագ են ընթերցվում, մեկ շնչով: Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 26 լեզուներով: Նրա «Ինչպես վեպ» էսսեն հայտնի է նրանով, որ այնտեղ գրողը սահմանել է «Ընթերցողի իրավունքների» հռչակագիրը: Այդ կանոնները շատ օգտակար են երեխաների դաստիարակության ժամանակ:
Երեխաներն իրենց կրթության արևածագին մեծ սեր են ցուցաբերում դեպի գիրքը. կարևորը այդ սերը չկոտրելն է:
1. Մարդը իրավունք ունի չկարդալու:
2. Երեխան իրավունք ունի գիրքը կարդալ ցանկացած տեղից:
3. Իրավունք ունի գիրքն անավարտ թողնել:
4. Կարդալ այն, ինչ կամենում է:
5. Երևակայության, բովարիզմի իրավունք:
6. Նա իրավունք ունի կարդալ այնտեղ, որտեղ ուզում է:
7. Նա իրավունք ունի բարձրաձայն ընթերցելու:
8. Նա իրավունք ունի ամենաբաղձալի «մեկ րոպեի»: Դա նշանակում է, որ երեխան իրավունք ունի ցանկացած պահի, երբ ուզում է առանձնանալ ընթերցելու համար, թեկուզ կարճ ժամանակով ընկղմվելու իր ուզած հատորի տողերի ներքո:
9. Երեխան իրավունք ունի ոչինչ չասել իր կարդացածի մասին:
10. Երեխան վերընթերցելու իրավունք ունի:
Ի՞նչ կարելի է ավելացնել: Ծնողները պետք է օրինակ ծառայեն: Եթե երեխան տեսնում է, որ ծնողները ընթերցասեր են, նաինքն էլ կձգտի դառնալ ընթերցասեր: