Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) լուսանկարներ է հրապարակվել Ռյուգու աստղակերպի մակերևույթից: Լուսանկարներն ստացվել են այն բանից հետո, երբ ճապոնական երկու ռովերներ, որոնք արձակվել էին «Հայաբուսա-2» զոնդից, պատմության մեջ առաջին անգամ վայրէջք կատարեցին աստերոիդի մակերևույթի վրա և կարողացան լուսանկարներ ուղարկել:
Ռովերները զոնդից անջատվել են սեպտեմբերի 21-ին: Ինչպես նշվում է JAXA-ի կայքում, սարքերը գտնվում են աշխատանքային վիճակում: Ընդ որում՝ ռովերներից առնվազն մեկը շարունակում է շարժվել աստղակերպի մակերևույթի վրայով: