Բենու աստղակերպի ապարը Երկիր կհասցվի 2023 թ. սեպտեմբերին: Նմանատիպ փորձ երբևէ չի արվել: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է առաքելության ղեկավար Գորդոն Ջոնսթոնը, հայտնում է BBC-ն:
OSIRIS-Rex զոնդը մեկնարկում է սեպտեմբերի 8-ին Atlas V հրթիռի օգնությամբ և 2018 թ. կհասնի Բենու աստղակերպին: «Մենք պլանավորում ենք նմուշը վերցնել 2020 թ. հուլիսին, սակայն այդ առաքելության բրենդը նրա ճկունությունն է: Մենք կամրացնենք ստացված նմուշը և աստղակերպը չենք լքի մինչև 2021 թ. մարտը կամ 2022 թ. ապրիլը: Երկիր կվերադառնանք 2023 թ. սեպտեմբերի 24-ին»,- ասել է Ջոնսթոնը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սարքը աստղակերպի մակերեսից Երկիր կհասցնի առնվազն 60 գրամ նյութ:
Առաքելության արժեքը 800 մլն. դոլար է, որը ներառում է տիեզերքում սարքի 7 տարվա աշխատանքը և ստացված տվյալների 2 տարվա վերլուծումը: