
Բրիտանացին որոշել է ազատվել դաջվածքից, որ արել էր մատնեմատի վրա նախկին ընկերուհու պատվին, սակայն երկու գործողությունից հետո նրա մոտ քաղցկեղ է առաջացել՝ գրում է The Mirror-ը։
Առաջին գործողությունը հաջող է անցել, իսկ երկրորդից հետո մատը սկսել է ուռչել։ Մեկ օր անց բրիտանացին մատի վրա 2,5 սմ-անոց ուռուցք է հայտնաբերել, որից անընդհատ հեղուկ է հոսել։
Դաջվածքը հեռացնող վարպետը խորհուրդ է տվել զգույշ վարվել գոյացության հետ, սակայն տղամարդը վստահ չէ, որ արժե շարունակել գործընթացը։