Ճապոնական օդատիեզերական գործակալությունը (JAXA) հրապարակել Է նոր լուսանկարներ, որոնք երկու ռոբոտների կողմից արվել են աստերոիդի մակերեւույթի վրա:
Լուսանկարներում երեւում Է Ռյուգու անվանումով հայտնի տիեզերական մարմնի մակերեւույթը: Ռոբոտները Ռյուգուի մակերեւույթին են իջեցրել սեպտեմբերի 21-ին «Հայաբուսա-2» զոնդի կողմից, որը աստղակերպին Է հասել հունիսին՝ երեքուկես տարվա թռիչքից հետո: Նոր լուսանկարներւմ երեւում Է տիեզերական մարմնի քարքարոտ ռելիեֆը: Ներկայում ռոբոտները, որոնց հետազոտողներն անվանում են «Ռովեր IA» եւ «Ռովեր IB», աշխատում են աստերոիդի մակերեւույթին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: