Այն մասին, թե ինչպես սովորել սեփական կյանքն ավելի շատ գնահատել։ Խորհուրդ է տրվում տարին առնվազն մեկ անգամ կարդալ յուրաքանչյուրին։
Հեռացեք ժամանակին… Տուն գնացեք, անգամ, եթե ձեզ ոչ ոք չի սպասում, երեկույթի ամենաթեժ պահին, երբ հյուր եք գնացել, անտեղի կապերից ու վատ սովորություններից, դեպրեսիայից ու մռայլ մտքերից, ծանր հիշողություններից, իրենց սպառած հարաբերություններից, ձեզ քայքայող մարդկանցից կամ ձեր կողքին եղած մարդուց։
Նրան ու ձեզ հնարավորություն տվեք գտնել նրան, ում հետ ավելի լավ կլինի, հարմարավետ, հանգիստ այն ձևի մեջ, որը անհրաժեշտ է յուրաքանչյուրիդ։ Եվ եթե դուք այս կամ այն պատճառներով դա ի վիճակի չեք տալ միմյանց, մի զրկեք ձեզ դա այլ հարաբերություններում գտնելու փորձից ու հույսից։
Ժլատություն մի արեք, ուրիշներից մի խլեք իրենց տեսլականի համաձայն՝ երջանիկ լինելու հնարավորությունը, քանի որ մեզնից յուրաքանչյուրը գտնվում է իր զարգացման կետում, շարժվում է իր ռիթմով, շողում է իր հաճախականության վրա, թրթռում է իր ալիքին ու ստանում իր փորձը։
Եվ եթե դուք ինչ-որ մեկի հետ ռեզոնանսի մեջ եք մտել, ուրեմն դուք գտել եք միմյանց ու համատեղ պար եք պարում, իսկ եթե գտնվում եք երկարաձգված դիսոնանսի մեջ, ապա համապատասխան փորձ ստացեք, ստորագրեք դրա տակ, շնորհակալ եղեք։ Ու հեռացեք ժամանակին։
Գործի մի դրեք այն մեխանիզմը, որը ձեզ կճնշի հանգամանքների ծանր մամլիչով, երբ դուք ստիպված կլինեք որոշում ընդունել ձեզ համար պակաս հարմարավետ պայմաններում, ուր դուք ուզած-չուզած պարտադրված կլինեք մի կերպ դուրս գալ հասարակական դատողությունների մակերեսային, բայց շատ ցավոտ, խոցող ձևակերպումների տակից, որոնց պետք չէ հասկանալ ձեր իրական, անկեղծ ու կենսական մոտիվները, ձեր երկար ձգված համբերությունը, ինչ-որ բան պահպանելու, ինչ-որ մեկին փրկելու ձեր երկար փորձերի մղումը։
Հեռացեք ժամանակին, ձեր կյանքի մարմնի վրա խորը սպիներ մի թողեք, ձեր հոգին մի վարակեք մեղքի կլանիչ վիրուսով, այն զգացումով, որն անհավանական ջանքեր գործադրելով՝ ձեզ մեկուսացնում է ձեր բացառապես մեն-միակ կյանքից ու ինքներդ ձեզնից։
Հեռացեք ժամանակին, նկարներ մի դաջեք ձեր ճակատագրի փխրուն հյուսվածքի վրա։ Ու մի հավակնեք ուրիշի մաշկին։
Ձեր կյանքն ավելի շատ գնահատեք, քան այն գնահատում են ուրիշները։ Հեռացեք ժամանակին, եթե ինչ-որ մեկն իր կյանքն ավելի բարձր է դասում, քան ձերը, քանի որ դուք նախ ձեր կյանքի համար եք պատասխանատու, հետո նոր՝ ուրիշների։ Ոչ ոք այս կյանք չի եկել զոհասեղանին դրվելու համար։ Եվ կյանքը մարդուն տրված չէ, որ մեծագույն շնորհները՝ կյանքն ու սիրելու ունակությունը զոհաբերի։
Բարդ չէ ինքդ քեզ կորցնելը, դժվար չէ ինքդ քեզ ուրիշի մեջ տարրալուծելը, ինչ-որ մեկի կյանքում, ինչ-որ ուրիշ աշխարհում, այլ իրականությունում լուծվելը։ Բարդ չէ անգամ դա պահանջելն ու ցանկանալը։
Ինքդ քեզ գտնելը ծանր բան է։ Միայն մենք կարող ենք որոշել ու թույլ տալ մեզ օգտագործելու չափը։ Չէ՞ որ զուր տեղն ինքդ քեզ զոհաբերելով՝ դուք ինքնաբերաբար ձեզ եք զրկում այնպիսի բաներից, ինչի կարիքը անկեղծորեն ունեք, կամ կյանքի ինչ-որ այլ հատվածում ձեզ չի բավականացնի ինչ-որ շատ քիչ մի բան, հենց այն դատարկ վատնած ուժերը։
Ցանկացած հարաբերություններ արդյունավետ են,երբ նրանցում փոխանակում կա, փոխգործակցություն ու համապատասխան վերաբերմունք։ Բայց եթե դուք սկսել եք միմյանց ոտքերը ցավելու ու արյունոտելու աստիճանի տրորել, պետք է դադարեցնել այդ պարն ու վերքերը բուժելով՝ սկսել մի նոր, գեղեցիկ պար, հնարավոր է, նոր զուգընկերոջ հետ։ Եվ այդպես է ցանկացած փոխհարաբերությունների մեջ, լինեն դրանք գործընկերային, զուգընկերային, ընտանեկան թե աշխատանքային։
Սովորեք հեռանալ ժամանակին՝ ինչպես ներսում ստեղծված իրավիճակից, այնպես էլ՝ ձեր կյանքի այլ իրավիճակներից ու հանգամանքներից։ Դուք միշտ գիտեք այդ պահը։ Վստահեք ձեզ, մի համոզեք ձեզ, մի խաբվեք ու մի խաբեք ուրիշներին։
Վատ մարդիկ չկան, որքան էլ որ մենք վիճենք այդ հարցի շուրջ։ Կան մարդիկ, որոնք տարբերվում են մեզնից, քանի որ կյանքի իրական իմաստը մեզ համար անհայտ է, բայց նրանով է լցված ներսից և դրսից ամեն ինչ, մեր գիտակցությունից դուրս ու նրա սահմաններում, շնչավոր ու անշունչ ամեն բան։ Եվ չկա այլ պատասխանատվություն, ինքդ քո և միմյանց առջև ունեցած պատասխանատվությունից բացի, բայց նախ և առաջ՝ քո առջև ունեցած քո իսկ պատասխանատվությունից բացի։
Այն, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, մեր շուրջը կամ մի այլ հեռավոր վայրում, տեղի է ունենում մեր թույլտվությամբ։ Մենք թույլ ենք տվել, որ մեր կյանքը լինի այնպիսին, ինչպիսին որ այն կա, մենք այդ փոփոխությունների ժամանակը գործի ենք դրել։ Մենք թույլ ենք տվել, որ մոխրագույն երանգները գերակշռեն մեր կյանքում, մենք թույլ ենք տվել մեզ վախենալ ամեն ինչից, մենք թույլ ենք տվել մեզ ետնապահներ լինել մեր սեփական կյանքում։
Հետ նայեք։ Միգուցե ժամանակն է հեռանալ այդ ամենից։ Անհավանականորեն դժվար է թողնել այն ամենը, ինչ իրեն սպառել է, ու հեռանալ, ով էլ որ այդ մասին գրի։ Ժամանակին հեռանալը պարզապես անհրաժեշտ է։
Ժամանակին հեռացեք ուրիշների դատողություններից ու կարծիքներից, ձեր հայացքը դարձրեք դեպի ձեզ։ Որտե՞ղ է ձեր հենման կետը։ Չէ՞ որ միայն այդպես դուք կարող եք շուռ տալ ողջ աշխարհը։ Մի փնտրեք այն ուրիշի, ուրիշների մեջ։ Ձեզ համար գաղտնիք բացեմ. այն այնտեղ չկա, ինչպես չկա երջանկություն ինչ-որ մեկի մեջ, եթե այն չկա ձեր մեջ։
Ժամանակին հեռացեք կպչուն պատրանքներից ու կպչուն վախերից, բայց շարունակեք ձգտել, շարունակեք երազել ու փորձել։ Մի վախեցեք սխալվելուց, որովհետև դա նշանակում է, որ դուք փորձել եք։ Մի վախեցեք այլ մարդկանց արձագանքներից, դուք, միևնույն է, չեք կարող այն ամբողջովին կանխատեսել, քանի դեռ ձեր մտածածը չեք արել, իսկ եթե կկարողանաք, առավել ևս վախն անիմաստ է։ Բայց դուք ժամանակին հեռանալու հնարավորություն կունենաք։ Այո, հենց հեռանալ ու առաջ շարժվել։
Մենք հասկանում ենք, երբ ինչ-որ բան չունենք, ինչ կուզենայինք ունենալ, երբ մեզ ինչ-որ բան չեն տվել, իսկ մենք սպասում էինք։ Բայց մենք երբեք չենք մտածել այն մասին, թե ինչից էին մեզ պաշտպանում՝ մեզ մեր ցանկացածը հիմա չտալով։
Պարզ ճշմարտություն է։ Ամեն ինչ ժամանակին է գալիս, նույնիսկ հրաշքները։ Դրա համար էլ հեռացեք ժամանակին, մի պահեք ոչ ոքի, քանի որ, եթե դուք հապաղում եք, կյանքի սցենարն արդեն վերստին է գրվում ու այլ մարդկանց համար։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը