Կոսմետիկա, որի վրա չարժե գումար ծախսել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոսմետիկա, որի վրա չարժե գումար ծախսել

Գովազդի և գեղեցիկ փաթեթավորման շնորհիվ հազարավոր կոսմետիկ միջոցներ աշխարհով մեկ մեծ ճանաչում են վայելում։ Դրանցից շատերը, սակայն, կարող են վնասել ձեր առողջությանը և ցավոք, ոչ բոլոր միջոցներն են սպասված արդյունք տալիս։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի կոսմետիկ միջոցներ, որոնք պետք չէ գնել։ Ինչո՞ւ ավելորդ գումար վատնել։

Ճյուղավորված մազերը, իհարկե, տհաճ երևույթ է։ Պետք է իմանալ, որ մազերի ճյուղավորվածության դեմ պայքարելու միակ միջոցը ծայրերը կտրելն է։ Ո՛չ տարբեր շիճուկները, ո՛չ ճյուղավորված մազերի դեմ յուղերը, ոչ էլ մյուս բոլոր միջոցները չեն պայքարում այս խնդրի դեմ։

1-1

Ցելյուլիտին հաղթել, իհարկե, հնարավոր է, եթե կանոնավոր սպորտով զբաղվեք և ճիշտ սնվեք։ Հակացելյուլիտային քսուքներն ընդամենը միֆ են։ Այս քսուքները փափկեցնում են մաշկը, բայց չեն պայքարում ցելյուլիտի դեմ։

2-1

Դեմքը լվանալուց հետո օգտագործվող տոնիկը հազվադեպ է լավ արդյունք տալիս։ Ճիշտ ընտրեք այն. դեմքը մաքրող շատ միջոցներ մաքրում են կեղտն առանց հետքի, տոնիկն անհրաժեշտ է միայն մաշկի pH բալանսը պահպանելու համար։

3-1

Լոգանքի գելերը չորացնում են մաշկը, վնասում դրա պաշտպանական մակերեսը։ Ավելի լավ է օգտագործեք խոնավեցնող օճառներ։

4-1

Ի՞նչ տարբերություն ձեռքերի քսուքի և ամբողջ մարմնի լոսյոնի միջև։ Ճիշտ է՝ ոչ մի տարբերություն։ Մաշկի խնամքի համար նախատեսված որակյալ միջոցը կարելի է օգտագործել մի քանի նպատակներով։

5-1

Մարմնի համար նախատեսված սկրաբն ավելի լավ է պատրաստել տնային պայմաններում՝ բնական միջոցներով, բնական հումքով http://168.am/2013/01/20/167454.html ։ Հրաշալի միջոց է սուրճով պատրաստված սկրաբը։ Մաքրող սկրաբի հրաշալի միջոց են մեղրը, աղն ու ձիթայուղը։ Իմաստ չկա ավելորդ նյութեր գնել http://168.am/2015/02/08/454196.html ։

6-1

Շուրթերի բալզամը հաճախ սպիրտ է պարունակում, որպեսզի ձեր շուրթերը փոքր-ինչ չորանան, և ձեզ մոտ կրկին անհրաժեշտություն առաջանա օգտվել բալզամից։ Որպես շուրթերի բալզամ` կարող եք օգտագործել մեղրը և ձիթայուղը. մաշկը կփափկի։

7-1

Մազի թեփի դեմ շամպունները գործում են այնքան ժամանակ, քանի դեռ օգտվում եք դրանցից։ Թեփը ոչ միայն կոսմետիկ խնդիր է, այլև՝ հիվանդություն, որը պետք է բուժել։ Եթե նման խնդիր ունեք, ավելի լավ է դիմել բժշկին և գումար չծախսել անմիտ շամպունների վրա։

8-1

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

takprosto.cc