Ինչ պետք է ասել երեխային, որպեսզի նա երջանիկ անձնավորություն մեծանա
Advertisement 1000 x 90

Ինչ պետք է ասել երեխային, որպեսզի նա երջանիկ անձնավորություն մեծանա

«Այն, ինչպես մենք խոսում ենք մեր երեխաների հետ, ժամանակի ընթացքում դառնում է նրանց ներքին ձայնը»,- ասել է Պեգի Օ’Մարան, գրող, հրատարակիչ և «Mothering» («Մայրություն») լրագրի խմբագիր, 4 երեխաների մայր: Եվ դա փաստ է:

Խոսքերն ու արտահայտությունները, որոնք մենք բարձրաձայն արտասանում ենք, ինչպես նաև դրանց ուղեկցող տոնը, ձևը և արարքները, ուղղակի ազդեցություն են ունենում մեր երեխաների վրա: Այն ամենը, ինչ մենք ասում ենք մեր երեխաներին, մնում է գիտակցության խորքերում, մի վայրում, որտեղ մենք պահպանում ենք մեր արժանապատվության զգացումը, գոյության զգացումը, ինքնասիրությունը, մեր վախերն ու կասկածները:

Հազվադեպ կարելի է հանդիպել ծնողների, ովքեր իրենց երեխաներին չեն համարում յուրահատուկ: Լավ է, երբ մենք համարում ենք մեր երեխային յուրահատուկ անձամբ մեզ համար, ոչ ամենայուրահատուկն ամբողջ աշխարհում, և ոչ ավելի յուրահատուկ, քան յուրաքանչյուր ուրիշ երեխա, բայց, այսպես թե այնպես, նշում ենք յուրահատկությունը, որը հատուկ է մեր երեխային: Եվ օդային, ոչ երկրային խոսքեր օգտագործելու փոխարեն («Դու ամեն ինչ կարող ես»)՝ ուղղակի պետք է երեխային ասել ջերմ, սիրալիր, ճշմարտացի բառեր, որոնք չեն ստում, ուժեղացնում են և հանգստացնում: Այսպիսի բառերից մեր երեխաները կարող են օգտվել՝ ինչպես գործիքից, լինեն նրանք 5 թե 55 տարեկան:

40 գլխավոր արտահայտություններ, որոնք պետք է ասել երեխային, որպեսզի նա մեծանա ուժեղ և երջանիկ:

Զայրանալը նորմալ է: Ես կօգնեմ քեզ հանգստանալ:

Տխրելը նորմալ է: Ես կնստեմ քո կողքին:

Քեզ հիասթափված զգալը նորմալ է: Ես նույնպես դա զգացել եմ:

Դա նորմալ է:

Ինձ դուր է գալիս, թե դու ինչպիսին ես:

Դու կարևոր ես ինձ համար:

Ես լսում եմ:

Ես այստեղ եմ:

Դու պարտավոր չես ինձ երջանիկ դարձնել:

Դու ավելին ես, քան քո էմոցիաները, որովհետև դրանք կանցնեն:

Ես գլուխ կհանեմ էմոցիաներից, անկախ նրանից, թե ինչքան մեծ են դրանք:

Ես ուզում եմ նայել, թե ինչպես ես դու խաղում:

Իհարկե, ես կմիանամ քեզ:

Ես ուզում եմ պառել քո կողքին:

Դու ստիպում ես ինձ ժպտալ:

Ես հավատում եմ քեզ:

Ես վստահում եմ քեզ:

Դու գլուխ կհանես դրանից:

Դու իդեալական չես, ես նույնպես, բայց մեր սերը կատարյալ է:

Շնորհակալություն:

Ես հպարտանում եմ քեզանով:

Ես ուրախ եմ, որ դու այստեղ ես:

Նորմալ է սխալներ թույլ տալը:

Մի շտապիր:

Դու ուժեղ ես:

Ես հպարտանում եմ, որ ես քո ծնողն եմ:

Դու համարձակ ես:

Ես ներում եմ քեզ:

Ես մտածում եմ քո մասին:

Ես կարոտում եմ քեզ:

Նորմալ է, որ դու փոշմանել ես:

Օգնություն խնդրելը նորմալ է:

Ես լսում եմ քեզ:

Ես տեսնում եմ քեզ:

Ներիր ինձ:

Դու իմ կյանքն ավելի լավն ես դարձնում:

Դու ընդունակ երեխա ես:

Դու արժանի ես:

Դու մեծ նշանակություն ունես ինձ համար:

Ես սիրում եմ քեզ այնպես, ինչպես դու ինձ:

Կա պատմություն ծեր ուսուցչի մասին, ով սովորեցնում էր իր աշակերտներին հիշել սուրբ բառերն իրենց սրտերի վրա. «Ինչո՞ւ մեր սրտերի վրա, այլ ոչ թե՝ սրտերի մեջ»,- հարցրեց մի աշակերտ: «Մենք տեղավորում ենք մեր բառերը մեր սրտերի վրա այնպես որ, այն օրը, երբ մեր սիրտը կոտրվի, դրանք ներս ընկնեն»,- պատասխանեց ուսուցիչը:

Եվ դրա համար պետք է երեխային ասել սիրո խոսքեր և արտահայտություններ և դնել դրանք երեխայի սրտի վրա: Եվ մի օր, այն պահին, երբ նա անվստահություն և ծանրություն կզգա սրտում, ապա ծնողական խոսքերը կարող են ներթափանցել ներս և հանգստացնել:

Եվ իհարկե, երեխային պետք է ասել ոչ միայն հատուկ արտահայտություններ, այլ նաև լինել անկեղծ և բաց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

izbrannoe.com