«Приплыли» բառն արդեն վաղուց դարձել է թևավոր խոսք: Սակայն պարզվում է, որ Իլյա Ռեպինին վերագրվող կտավը ամենևին կապ չունի ռուս մեծ նկարչի հետ:
Ժողովուրդը, պատային իրավիճակներում ասում է՝ «Картина Репина – «Приплыли»»: Սակայն հայտնի կտավի հեղինակը ռուս գեղանկարիչ Լև Գրիգորևիչ Սոլովյովն է (1839-1919):
1930-ականներին նկարը ցուցադրել են Ռեպինի նկարների հետ և այցելուները չգիտես ինչու որոշել են, որ դա էլ է պատկանում Ռեպինի վրձնին: Իսկ հետո էլ իրենց կողմից անուն են կնքել՝ «Приплыли»:
Կտավի սյուժեն հետևյալն է. կանայք լողանում են, իսկ կենտրոնում տեսարանից զարմացած վանականներն են: Նրանց նավակն անցանկալի վայր է բերել քամին: Նկարիչը հիանալի կերպով կարողացել է փոխանցել տարբեր տարիքի մարդկանց զգացմունքները: Նկարի իրական անվանումը՝ «Монахи. Не туда заехали»:
kulturologia.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը