Ամենաարդյունավետ տնական բաղադրատոմսը՝ դեմքի մուգ կետերի դեմ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամենաարդյունավետ տնական բաղադրատոմսը՝ դեմքի մուգ կետերի դեմ

Շատ կանայք դեմքի մուգ կետերի հետ կապված խնդիրներ ունեն: Դրանց առաջացումը կապված է տարբեր գործոնների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ արևի  ճառագայթների բացասական ազդեցությունն ու  հղիության ընթացքում հորմոնների փոփոխությունը:  Բարեբախտաբար, գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել դեմքի սև կետերից:

Կիտրոն

Fresh wet lemon with leaf on the garden table

Կիտրոնը բնական սպիտակեցնող միջոց է: Սև կետերին թարմ քամած կիտրոնի հյութ քսելը լավագույն միջոցներից մեկն է: Թարմ քամած կիտրոնի հյութի մեջ  թրջեք բամբակը և տարածեք դեմքի այն հատվածներին, որտեղ կետեր կան: 15 րոպե թողեք այդպես մնա, այնուհետև լվացեք դեմքը:

Կիտրոնի հյութն օգտագործելուց հետո խուսափեք արևի ուղիղ ճառագայթների տակ մնալուց: Ամբողջ գործընթացը կարող է որոշակի ժամանակ պահանջել:  Հիշեք. Չի կարելի չարաշահել  այս բուժումը, և օրական 2 անգամից ավելի անթույլատրելի է:

Սխտորի հյութ

garlic-juice

Սխտորն այնքան էլ հաճելի հոտ չունի, այնուամենայնիվ, շատ օգտակար է: Մեկ սխտորն ու մեկ սոխը քամեք, ստացված հյութն օրական 2 անգամ տարածեք կետերի վրա: Բամբակը թրջեք լուծույթի մեջ և քսեք անմիջապես վնասված հատվածներին, թողեք մնա 15 րոպե, այնուհետև գոլ ջրով լվացեք:

Կաթ և մեղր

5

Մեկ թեյի գդալ կաթը խառնեք մեկ թեյի գդալ մեղրի հետ: Խառնեք, մինչև մածուկանման զանգված ստանալը: Ստացված զանգվածը տարածեք վնասված հատվածներին, թողեք մնա 15 րոպե և լվացեք գոլ ջրով: Կատարեք նույն գործողությունն օրական 2 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ healthyfoodstar.com