Կարտոֆիլից պատրաստված դիմակը հրաշալի թարմացնող միջոց է աչքերի հատվածի խնամքի համար: Այն վերականգնում է մաշկը, վերացնում այտուցվածությունը և սև շրջանակները: Մեծապես ազդում է նաև աչքերի ստորին հատվածի վրա, չի գրգռում մաշկը և հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար:
Շաբաթը 2 անգամ եթե այս հրաշք դիմակն օգտագործեք՝ այն աչքերի հատվածի մաշկը պարզեցնում է, հարթեցնում և ձգում: Կարտոֆիլն իր մեջ պարունակում է էնզիմներ, որոնք, մաշկը սպիտակեցնելու նպատակով, օգտագործվում են կոսմետիկայի մեջ:
Կարտիֆիլի դիմակ աչքերի շրջանում մաշկի խնամքի համար
Բաղադրատոմս
Այս դիմակի պատրաստման համար ձեզանից կպահանջվի 2ճ/գ քերիչով անցկացրած կարտոֆիլ: Քերած կարտոֆիլը տեղադրեք թանզիֆի (марля) վրա և դիմակը տեղադրեք աչքերի շրջանում: Թողեք դեմքին 20-30 րոպե, այնուհետև գոլ ջրով կամ երիցուկի թուրմով հեռացրեք այն: Դիմակն օգտագործեք շաբաթական 2-3 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը