Հանրաճանաչ հոգեբան Միխայիլ Լաբկովսկու խորհուրդները
Advertisement 1000 x 90

Հանրաճանաչ հոգեբան Միխայիլ Լաբկովսկու խորհուրդները

Հանրաճանաչ հոգեբան Միխայիլ Լաբկովսկին խորհուրդներ է տալիս ծնողներին, ինչպես ընտրել դպրոցը, կարելի է արդյոք վիճել ուսուցիչների հետ և երբ է պետք երեխային ուղղակի հանգիստ թողնել:

Խորհուրդ 1

Երեխաներին նախադպրոցական տարիքում պետք չէ ծանրաբեռնել: Ոչ մի շախմատ, օտար լեզու և ուրիշ ինտելեկտուալ զարգացում: Մինչև 6-7 տարեկան երեխայի ուղեղը ֆիզիոլոգիապես պատրաստ չէ մեծ ծավալով ինֆորմացիա ընկալել: Դուք կորցնում եք ձեր դրամը, իսկ երեխան՝ մանկությունը:

Խորհուրդ 2

Առաջին դասարանցու համար անուն ունեցող դպրոց մի փնտրեք: Տարրական դպրոցում, երեխայի համար գլխավորը հոգեբանական հարմարավետությունն է: Այդ իսկ պատճառով ընտրեք նորմալ դպրոց, որը տանը մոտ է գտնվում: Երեխան ուժերը չի վատնի ճանապարհի վրա և նրան ավելի հեշտ կլինի համադասարանցիների հետ հարաբերություններ կառուցել, եթե նրանք ապրում են հարևանությամբ:

Խորհուրդ 3

Առաջին ուսուցչուհին պետք է ոչ թե «ուժեղ» լինի, այլ բարի: Ձեզ ուղղակի ադեկվատ կին է հարկավոր, որը սիրում է երեխաներին և աշխատում է դպրոցում՝ կոչմանը համապատասխան: Դրա համար, գարնանը գնացեք դպրոց և հարցուփորձ արեք փորձառու ծնողներին:

Խորհուրդ 4

Դպրոցը՝ ձեր երեխայի պատասխանատվությունն է, այլ ոչ ձերը: Կարող եք առաջին 2 շաբաթների համար արձակուրդ վերցնել, իսկ հետո ավելի լավ է երեխայի հետ այսպես պայմանավորվել. «Դպրոցդ ինձ չի խանգարում, ես էլ՝ քեզ»:

Խորհուրդ 5

Մի հարցրեք գնահատականների ու դասերի մաին: Դպրոցի թեման թող տաբու լինի ձեզ համար: Եթե երեխան ուզում է, ապա խոսեք նրա հետ: Եվ պետք չէ անընդհատ հարցնել ինչ կա-չկա այնտեղ:

Խորհուրդ 6

Երեխայի հետ դաս մի արեք, պայուսակը մի հավաքեք, համազգեստը մի ստուգեք: Ձեր մասին մտածեք, չէ որ  նա հետո, ձեր ծերության տարիներին պետք է ինքնուրույն ապրի և ձեզ էլ կերակրի: Իսկ եթե ամեն ինչ անեք նրա փոխարեն, նա հետո շատ խնդիրներ կունենա:

Խորհուրդ 7

Իհարկե կարող եք օգնել ձեր երեխային: Այստեղ սկզբունքային պահ կա. ո՞վ առաջինը սկսեց: Պետք է երեխան սկսի: Նա պետք է խնդրի,- «Մայրիկ, այստեղ չեմ հասկանում»: Ոչ թե դուք մոտենաք և հարցնեք, թե ամեն ինչ կարգին է, թե ոչ: Եթե նա ոչինչ չի խնդրում, ուրեմն ամեն ինչ կարգին է:

Խորհուրդ 8

Եթե ուսուցիչը չի սիրում ձեր երեխային, ապա այս հարցը պետք է լուծել: Փորձեք սկզբում խոսել ուսուցչի, հետո տնօրենի հետ: Եթե չի ստացվում, գնացեք Կրթության վարչություն: Հարցը կարելի է տանել ուրիշ հարթություն և ընդհանրապես ուրիշ դպրոց: Ոչ մի դեպքում երեխային պետք չէ թողնել երկար սթրեսի մեջ:

Խորհուրդ 9

Պուբերթադ – ձեր երեխայի համար ամենածանր շրջանն է: Այն սկսվում է մոտավորապես 12-14  տարեկանում և ձգվում է մինչև 15-16 տարեկան: Սա բարդ հոգեկան փոփոխությունների շրջան է, այստեղից էլ սկսվում են դիսբալանսը, հոգեբանական խնդիրները և հոգնածությունը: Այո, նրանք կարող են սկսել վատ սովորել, գնահատականներն էլ՝ բավարար: Իմ խորհուրդը. «Եթե չեք ուզում կոնֆլիկտներ և ծանր խնդիրներ, ուղղակի հանգիստ թողեք նրան»: Ձեր խնդիրն է՝ ինչքան հնարավոր է շուտ և հանգիստ անցկացնել այս շրջանը:

Խորհուրդ 10

Պետք չէ կոնֆլիկտի մեջ մտնել դպրոցի հետ, ամենայն հավանականությամբ դուք կպարտվեք: Եթե ձեզ հետ զրույցում նրանք խոսում են ուժեղ դպրոցի մասին, բարդ ծրագրի և երեխայի հետ պարապելու անհրաժեշտության մասին, մի վիճեք: Համաձայնեք և շարունակեք անել ձեր ուզածը:

Խորհուրդ 11

Երեխայի տաղանդները պետք չէ հատուկ զարգացնել, եթե երեխան այդ չի ուզում: Տաղանդը պետք է ուրախություն պարգևի: Պետք չէ լարվել, ուսուցիչներ փնտրել և սպասել, թե ինչ դուրս կգա դրանից:

Խորհուրդ 12

Ամենակարևորը՝ սովորեք հասկանալ ձեր երեխային՝ նրանից ոչինչ չսպասելով: Կարևոր չէ, թե նա ինչպես է իրեն պահում, սիրեք նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Այո, դա 15 տարեկանում ավելի դժվար է, քան 5-ում: Երեխան չպետք է ձեզ մոտ մերժում առաջացնի: Բայց դրա համար ձեզ հարկավոր է, որ նախ սիրեք ձեզ:

smiruponitke.info