Ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխության 44-րդ արարողությունը, որը կայանալու է 2019 թվականի փետրվարին, նվիրված կլինի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիան, հայտնում է Le Figaro-ն:
Շառլ Ազնավուրը նաև հայտնի դերասան էր, որը նկարահանվել է մոտ 60 ֆիլմում:
1997-ին Շառլ Ազնավուրն արժանացել է «Սեզար»-ի` կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար: