Պողոսյանը հայտնվել է սկանդալի կիզակետում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Պողոսյանը հայտնվել է սկանդալի կիզակետում. armeniasputnik.am

Գիտնականները բաց նամակ են գրել, որը լուրջ քննարկումների թեմա է դարձել։ Ոչ այնքան կոռեկտ սոցիալական փորձի հեղինակներից մեկի ազգանունը Պողոսյան է։

Գիտնականներ Ջեյմս Լինդսին, Հելեն Փլաքրոուզը և Փիթեր Պողոսյանը մեկ տարի շարունակ կեղծ բովանդակությամբ հոդվածներ են գրել և գիտական աշխարհին դիտմամբ մոլորության մեջ են գցել։ Ամբողջ գիտական աշխարհը ցնցած սկանդալի մասին հայտնում է BBC-ն։

Հարգարժան գիտնականները անիմաստ, իսկ երբեմն էլ անհեթեթ հոդվածներ են գրել սոցիալական գիտության տարբեր բնագավառների մասին, որոնք ստուգումներ են անցել և տպագրվել հեղինակավոր ամսագրերում։ Նշենք, որ նրանք ներկայացել են կեղծանուններով։

Գիտնականները որոշել են ապացուցել, որ այդ ոլորտում գաղափարախոսությունը վաղուց է հաղթել է ողջամտությանը։

Առավել անհեթեթ հոդվածներից մեկը եղել է այն մասին, որ շների սեքսը պետք է դիտարկել բռնաբարության մշակույթի համատեքստում։ Այդ հոդվածը հատուկ մրցանակի է արժանացել։

Հիմա գիտնականները բաց նամակ են ուղարկել Areo ամսագրին` հայտնելով, որ իրենք այդ հոդվածներով սոցիալական փորձ են արել և համոզվել, որ սոցիալական ուսումնասիրությունների ոլորտում ճշմարտությունն արդեն վաղուց քչերին է հետաքրքրում։

Կարևորը գաղափարախոսական նորմերին համապատասխանելն է` բոլոր տեսակի կեղեքիչների դատապարտում և «ստորացվածներին և վիրավորվածներին» ուղղված աջակցություն։

Պողոսյանը, ինչպես գրում է պարբերականը, ամենահայտնին է այդ եռյակից։ Նա Պորտլենդի համալսարանի պրոֆեսորներից է։ Փիլիսոփայության գիտությունների թեկնածուն մասնագիտացել է դասավանդման փիլիսոփայության, քննադատական մտածողության ուղղությամբ, նաև բրիտանացի հայտնի կենսաբան և գրող Ռիչարդ Դոկինզի հիմնադրած «Հանուն գիտության և ողջամտության հիմնադրամի» անդամ է։ Պողոսյանը նաև գիրք է գրել «Ձեռնարկ աթեիստներ ստեղծելու մասին» (A Manual for Creating Atheists) վերնագրով։

armeniasputnik.am