Հաջորդ տարի պետական բյուջեից ավելի քան 300 մլն դրամ կհատկացվի «Արմաթ» նոր ինժեներական լաբորատորիաների բացման համար։ Այս մասին հայտնել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքերով՝ այս ծրագրի համար պետբյուջեից հատկացվող գումարը տարեցտարի պետք է աճի, քանի որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է կառավարության համար, և երկրին այդ ոլորտի նոր մասնագետներ են պետք։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքերով՝ եթե հայկական բոլոր դպրոցներում բացվեն «Արմատ» ինժեներական լաբորատորիաներ, Հայաստանը կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ տեխնիկական կրթությունը սկսվում է դպրոցական նստարանից։ Ինժեներական լաբորատորիաներն ամեն տարի կպատրաստեն մոտ 5000 ինժեներների եւ ՏՏ-ականների, ովքեր պանջարկ կունենան ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում։