Քրոնիկական բորբոքումը կարող է նպաստել դիաբետի, աուտոիմուն և սիրտ-անոթային համակարգի հիվանդություննների զարգացմանը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ բորբոքումն օրգանիզմի պաշտպանական մեխանիզմն է: Սակայն քրոնիկական բորբոքումը վտանգավոր է առողջության համար:
Եթե արդեն իսկ առկա է քրոնիկական բորբոքում, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև սննդակարգին՝ բացառելով մթերքը, որը կարող է խնդիրներ առաջացնել:
Տապակած մթերք: Տապակած մթերքը մեծ քանակով ճարպ է պարունակում: Բարձր ջերմաստիճանի պայմաններում վերամշակման արդյունքում նույնիսկ առողջ մթերքը վերածվում է անառողջի: Օրգանիզմի կողմից դրանք կարող են ընկալվել՝ որպես «սպառնալիք», և կարող է բորբոքային ռեակցիա առաջանալ:
Տրանս-ճարպեր պարունակող մթերք: Սրանք վնասում են բջիջներին՝ հաճախ նաև բորբոքման պատճառ դառնալով:
Սպիտակ հաց: Սպիտակ հացն արագ է յուրացվում օրգանիզմի կողմից և կարող է բորբոքման պատճառ դառնալ: Journal of Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ցորենի մշակված հատիկները կապված են բորբոքման բարձր մակարդակի հետ:
Ալկոհոլ: Ալկոհոլի չարաշահումը վտանգում է առողջությունը, այդ թվում՝ բորբոքային ռեակցիա առաջացնում:
Սնձան: Սա սպիտակուցային նյութ է, որը պարունակում են հացահատիկների մեծ մասը: Այս նյութը կարող է նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրների, որովայնի փքվածության պատճառ դառնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը