ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանն այսօր կդառնար 64 տարեկան։ Նրա դուստրը՝ Էմմին, Instagram-իր էջում հրապարակել է մայրիկի սև ու սպիտակ մի քանի լուսանկար ու դրան կից գրառում է կատարել՝ շնորհավորելով նրան տարեդարձի առթիվ. «Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էիր․․․ Էլի ներվայնացա, էլի բան չի փոխվել»։
Հիշեցնենք, որ Նադեժդա Սարգսյանը կյանքից հեռացել է հուլիսի 2-ին` 63 տարեկան հասակում։ Նա երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Նրան հուղարկավորել են քաղաքային պանթեոնում` ամուսնու` քանդակագործ Դավիթ Բեջանյանի կողքին: