Warner ստուդիան ֆիլմ կնկարահանի Թոմի և Ջերիի մասին. Variety
Advertisement 1000 x 90

Warner ստուդիան ֆիլմ կնկարահանի Թոմի և Ջերիի մասին. Variety

Warner Bros. կինոստուդիան ռեժիսոր Թիմ Սթորիի հետ բանակցություններ է սկսել «Թոմը և Ջերին» մուլտսերիալի մոտիվներով ֆիլմի նկարահանումների շուրջ: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:

Նրա տվյալներով՝ կինոնկարն իրենց կներկայացնի խաղարկային կինո՝ անիմացիայի տարրերով. նկարված կատուն և մկնիկը կտեղավորվեն իրական աշխարհում: Նշվում է, որ նկարահանումները պլանավորված են 2019 թվականին: Warner Bros. կինոընկերությունն սկսել է ակտիվորեն անիմացիոն ֆիլմերով զբաղվել 2013 թվականից, երբ ստեղծվեց Warner Animation Group ստորաբաժանումը: 2014 թվականին ընկերությունը թողարկեց «Լեգո Ֆիլմը», որը համաշխարհային վարձույթում հավաքեց ավելի քան 468 մլն դոլար և BAFTA մրցանակ ստացավ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:

Ռեժիսոր Թիմ Սթորին շուրջ տասը լիտամետրաժ աշխատանքների հեղինակ է, դրանցից ամենահայտնիներն են՝ «Ֆանտաստիկ քառյակը» (2005 թ.) և «Ֆանտաստիկ քառյակը. Արծաթե սերֆերի ներխուժումը» (2007 թ.) ժապավենները: