Ռուս Ուղղափառ եկեղեցին ռուսաստանցիներին արգելել է աղոթքի ձայն բարձրացնել Ստամբուլում, Անթալիայում և հունական կղզիներում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ռուս Ուղղափառ եկեղեցին ռուսաստանցիներին արգելել է աղոթքի ձայն բարձրացնել Ստամբուլում, Անթալիայում և հունական կղզիներում

«Իհարկե, կա նաև Աթոնը՝ Հունաստանում, որը նույնպես Կոնստանտնապոլսի իրավասությունների ներքո է, բայց այնտեղ հանգստանալու չեն մեկնում»,- հավելել է ՌՈՒԵ ներկայացուցիչը:

Նա զբոսաշրջիկներին հիշեցրել է, որ պատրիարքարանի հետ միջթեմական կապերի խզումից հետո հավատացյալներին չի թույլատրվում որոշ տաճարներում աղոթքի ձայն բարձրացնել:

Մոսկովյան պատրիարքության Արտաքին կապերի պատասխանատու Իգոր Յակիմչուկը Ինտերֆաքսին տված հարցազրույցում թվարկել է բոլոր այն վայրերը, որտեղ շատ են լինում ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք ևս ընդգրկվել են սահմանափակումների ցանկում:

Ստամբուլի բոլոր գործող եկեղեցիները: Անթալիայի եկեղեցիները: Ռոդոս կղզու վրա գտնվող եկեղեցիները:

Եթե հավատացյալները չենթարկվեն այս որոշմանը, ապա նրանք պետք է անցնեն քավության արահետով:

Կղերականները կարող են զրկվել իրենց պաշտոնից:

currenttime.tv

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը