NASA-ի կազմակերպած մրցույթին մասնակցում է նաև Հայաստանը. vnews.am
Advertisement 1000 x 90

NASA-ի կազմակերպած մրցույթին մասնակցում է նաև Հայաստանը. vnews.am

Հոկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) կկայանա ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (ՆԱՍԱ) Space Apps Challenge Armenia մրցույթը, որին Հայաստանը մասնակցում է արդեն 3-րդ անգամ:

Միջազգային մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ FAST-ը։ Մրցույթը հովանավորում են Լոկատոր ընկերությունն ու Ինտերնետ հանրություն ՀԿ-ն:

Space Apps Challenge Armenia կտևի 24 ժամ: Այդ ընթացքում թիմերը կմշակեն և ժյուրիի գնահատմանը կներկայացնեն իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ: Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի այլ մասնակիցների համար:

Space Apps Challenge Armenia-ի առաջին տեղը զբաղեցրած թիմի համար Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ նախատեսել է հատուկ մրցանակ: Հաղթող թիմի 2 անդամներ հնարավորություն կստանան մեկնել Հոլանդիա՝ Եվրոպական տիեզերական հետազոտության և տեխնոլոգիայի կենտրոն` տիեզերական տեխնոլոգիաներին ու հետազոտություններին ծանոթանալու և փորձառություն ձեռք բերելու համար:2-րդ տեղը զբաղեցրած թիմին կշնորհվի Xiaomi Mi Bunny MITU Block Robot Builder ռոբոտ, որը հաղթողին կհանձնի Լոկատոր ընկերությունը։

Հայաստանյան փուլի հաղթողները կհայտարարվեն հոկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին:

vnews.am