Ֆրանսիացի ռոք-կատարող եւ դերասան Ջոնի Հոլիդեյի ծխածի մնացորդը Փարիզի աճուրդում վաճառել են 250 եվրոյով: Այդ մասին հայտնել Է France Soir-ը:
Հրատարակությունը նշում Է, որ լոտի նախնական գինը կազմել Է 50 եվրո: Բացի ծխուկից, Դրուո աճուրդի տունը վաճառքի Էր հանել երգչի կապույտ պիջակը, որը Yves Saint Laurent նորաձեւության տան կողմից պատրաստվել Է 1971 թվականին: Այն գնել են 20 հազար եվրոյով:
Նաեւ վաճառվել Է կիսավերարկուն, որում ֆրանսիացի լուսանկարիչ Ժան Մարի Պերիեն Ջոն Հոլիդեյին նկարել Է 1966 թվականին. դրա դիմաց տվել են 9,5 հազար եվրո: 4,5 հազար եվրոյով երաժշտի երկրպագուներից մեկը ձեռք Է բերել նրա կաշվե թեւնոցը:
Ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը, որի իսկական անունը Ժան-Ֆիլիպ Լեո Սմետ Է, Ֆրանսիայի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտներից մեկն Է: Իր կարիերայի ընթացքում նա թողարկել Է ավելի քան 60 ալբոմ, որոնցից 18-ը դարձել են պլատինե: Հոլիդեյը նաեւ նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Դեւուհիները», «Մասնագետները», «Հրեշը», «Գնացքի մարդը», «Կողոպուտ ֆրանսիական ձեւով», «Վարդագույն հովազ 2» ժապավենները:
Հոլիդեյը 2017 թվականի դեկտեմբերին 74 տարեկան հասակում մահացել Է Փարիզում թոքի քաղցկեղից: Հունվարին Sotheby՚s բրիտանական աճուրդի տունը վաճառքի Էր հանել Iso Grifo A3/C սպորտային ավտոմեքենան, որը պատկանում Էր Ջոնի Հոլիդեյին: Մեքենան գնահատել Էին 2,5-3 մլն եվրո: