Ճապոնական ընկերությունը աշխատակիցներին կվճարի քնի համար
Advertisement 1000 x 90

Ճապոնական ընկերությունը աշխատակիցներին կվճարի քնի համար

Ճապոնական CRAZY ընկերությունը որոշել է աշխատակիցներին հավելյալ վճարել քնի ճիշտ ռեժիմի դիմաց, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչ Միյու Գորայը:

«Համակարգն այնպիսին է, որ ընկերությունն աշխատակցին վճարում է, եթե շաբաթական 5 օր օրական քնում է վեց ժամ: Մեկ միավորը հավասար է մեկ իենի: Աշխատակիցը 5 օրում տևական քնի համար ստանում է 500 միավոր, 6 օրվա համար՝ 600 միավոր կամ իեն: Իսկ եթե նա շաբաթվա ընթացքում քնի օրական 6 ժամից ավելի, ապա միանգամից 1000 միավոր կստանա: Այն աշխատակիցները, որոնք ամսվա ընթացքում շարունակել են հետևել քնի առողջ համակարգին, 1000 իեն հավելավճար են ստանում: Այսպիսով, ամսվա ընթացում կարելի է վաստակել լրացուցիչ 5 հազար իեն (մոտ 50 դոլար)»,- ասել է Գորայը:

Համակարգն աշխատում է բջջային հեռախոսի հավելվածի միջոցով. այն գրանցում է ամենաաննշան շարժումները, եթե մարդն անկողնում է, բայց քնած չէ, այդ ժամանակը չի համարվի քուն: Հավելվածը կարող է նաև որոշել, թե քունը որքանով է խորը: Բոլոր տվյալներն ուղարկվում են ընկերության կառավարման կենտրոն, որտեղ միավորները հաշվարկում ու փոխանցում են:

Ճիշտ քնի դիմաց ստացած միավորներով կարելի է գնումներ կատարել կորպորատիվ սրճարանում և ճաշարանում:

med.news.am