Հոկտեմբերի 26-ը զոքանչի միջազգային օրն է։ Այն հիմնականում նշվում է ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի որոշ երկրներում։
Տոնի հիմնական նպատակն ընտանիքի 2 կարեւոր անդամների միջև հարաբերությունների բարելավումն է։ Այս տոնը նշելու ավանդույթը գալիս է Միացյալ Նահանգներից։ Սկզբում այն դիտարկվում էր որպես կատակ, ապա մեծ տարածում ստացավ անգլալեզու երկրներում։
Այս օրը խորհուրդ է տրվում շնորհակալություն հայտնել զոքանչին, որ նա այդքան լավ աղջիկ է դաստիարակել։ Փեսան այս օրը պետք է առավել ուշադիր ու հոգատար լինի կնոջ մոր նկատմամբ, կատարի նրա բոլոր ցանկությունները և նվերներ տա։