Բոլոր կանայք էլ ուզում են գեղեցիկ ու առողջ մաշկ ունենալու մասին, սակայն արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները, սխալ խնամքն ու սխալ սննդակարգն իրենց հետքն են տողնում մաշկի վիակի վրա: Մաշկի խնամքը կարող է բավական բարդ թվալ, ուստի զարմանալի չէ, որ շատերը հսկայական գումարներ են վատնում՝ մաշկի խնամքի միջոցներ ձեռք բերելու համար: Սակայն կան նաև բազմաթիվ բնական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում թանկարժեք կոսմետիկ միջոցներին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մաշկի պիգմենտային գունակներից ազատվելու 4 բնական միջոց, որոնց հիմնական բաղադրիչը կարտոֆիլն է: Այս դիմակների պատրաստման համար անհրաժեշտ են միայն բնական և հասանելի միջոցներ, ուստի դրանք հարմար են յուրաքանչյուրի գրպանին, ինչպես նաև չեն առաջացնում կողմնակի բարդություններ ու ալերգիկ ռեակցիաներ:
Կարտոֆիլով ու կիտրոնով դիմակ.
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
· 1 հատ հում կարտոֆիլ
· ½ կիտրոն
Կարտոֆիլը քերիչով մանրացնել, քամել կիտրոնի հյութը, այնուհետև խառնել այդ բաղադրիչները, մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված զանգվածը քսել դեմքին նուրբ շրջանաձև շարժումներով, թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով:
Կարտոֆիլով ու սոխով դիմակ.
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
· 1 հատ կարտոֆիլ
· ½ սպիտակ սոխ
Բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և խառնել, մինչև դառնա համասեռ զանգված: Ստացված զանգվածը քսել դեմքին, թողնել 15 րոպե և լվանալ ջրով:
Կարտոֆիլով ու վարունգով դիմակ.
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
· 1 հատ կարտոֆիլ
· ½ վարունգ
Վարունգն ու կարտոֆիլը կոտորակիչով մանրացնել, մինչև դառնա համասեռ զանգված, նուրբ շրջանաձև շարժումներով քսել դեմքին, թողնել 25 րոպե և լվանալ մեծ քանակությամբ ջրով:
Կարտոֆիլով ու գազարով դիմակ.
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
· 1 հատ կարտոֆիլ
· ½ գազար
Կարտոֆիլն ու գազարը լցնել կոտորակիչի մեջ և խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել դիմակը դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ մեծ քանակությամբ ջրով: Դիմակը հարկավոր է կիրառեկ երեկոյան: Լավ արդյունքի հասնելու համար պրոցեդուրան հարկավոր է կրկնել երեք անգամ (3 օր):