Kellogg’s-ի, Quaker’s-ի և Weetabix-ի արտադրանքում հայտնաբերվել է հերբիցիդների մեծ պարունակություն՝ քիմիական նյութեր, որոնք կիրառվում են գյուղատնտեսության մեջ:
Անցկացված ամալիզներով պարզվել է, որ Kellogg’s-ի, Quaker-ի և Weetabix-ի արտադրանքում գլիֆոսատի (օգտագործվում է մոլախոտերի դեմ պայքարի համար) մակարդակը գերազանցում է մարդու առողջության համար անվտանգ ցուցանիշները, հայտնում է The Daily Mail-ը:
Գլիֆոսատի անվտանգության շուրջ կրքերը մինչ օրս չեն հանդարտվում: 2015 թվականին Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը գլիֆոսատ հերբիցիդը «հնարավոր քաղցկեղածին» էր որակել: Եզրակացության մեջ նշված էր, որ տեղեկություններ կան գլիֆոսատով աշխատող մարդկանց մոտ ոչ հոջքինյան լիմֆոմայի զարգացման բարձր մակարդակի մասին:
Մինչդեռ Kellogg-ի ծիրանի և դդմի սերմերով հատիկներում հերբիցիդի պարունակությունը 312,4 տոկոսով բարձր է այն նիշից, որը խորհուրդ են տալիս EWG-ի (Բնապահպանական աշխատանքային խումբ) փորձագետները, Quaker-ի վարսակի արտադրանքում բարձր է 290,1 տոկոսով, իսկ Oatibix Weetabix-ի արտադրանքում՝ 199,2 տոկոսով: Գլիֆոսատի պարունակությունը չափվել է գրամին նանոգրամով:
Kellogg’s-ը, Quaker-ը և Weetabix-ը հրապարակման վերաբերյալ դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն կատարել:
Ավելի վաղ Քալիֆորնիայում դատարանը Monsanto ագրոքիմիական ընկերությանը պարտավորեցրել էր ամերիկացի այգեպան Դիուեյն Ջոնսոնին 289 մլն դոլար վճարել: Նա պնդում էր, որ իր մոտ քաղցկեղ է զարգացել մոլախոտերի դեմ պայքարի միջոցների հետ մշտական շփման հետևանքով, որոնց բաղադրության մեջ գլիֆոսատ է մտնում: